Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

Սաուդյան Արաբիա տեղափոխված Ռոնալդուն ապրում է ճոխ պայմաններում. Daily Mail-ը լուսանկարներ է հրապարակել

0

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է բացառիկ կադրեր՝ բացահայտելով, թե ինչ պայմաններում է ապրում Սաուդյան Արաբիա տեղափոխված ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Պարբերականը նկատում է, որ մարզիկն ու նրա ընտանիքը շատ ճոխ ընդունելություն են վայելում իրենց «նոր հայրենիքում»:

Աստղային հարձակվողը, որն անցած շաբաթ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, բնակվում է երկրի ամենաբարձր շենքերից մեկում՝ 99-հարկանի Kingdom Tower-ում:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը, որը պայմանագիր է կնքել սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հետ, տեղավորվել է Four Season հյուրանոցի Kingdom Suite թագավորական համարում, որը երկու հարկ է զբաղեցնում: Ենթադրվում է, որ նեկ ամիս այս համարում ապրելը կարժենա 250 000 ֆունտ ստեռլինգ:

Ընդհանուր առմամբ, Ռոնալդուի ընտանիքի անդամները, ընկերները և անվտանգության ծառայության աշխատողները զբաղեցրել են հյուրանոցի 17 համար:

Համարներն ամրագրվել են մեկ ամսով, մինչև որ մարզիկը հարմար տուն կգտնի և քաղաքացիական կնոջ ու հինգ երեխայի հետ կտեղափոխվի այնտեղ:

Ստորև ներկայացնում են Kingdom Suite-ի լուսանկարները.

Cristiano Ronaldo and his family are staying at the Four Seasons hotel in Riyadh, Saudi ArabiaThe Portuguese icon joined Saudi Pro League giants Al-Nassr on a deal worth £175m per yearThe 37-year-old star is staying in the hotel's lavish 'Kingdom Suite' - which stretches two floorsChefs are providing an exclusive in-room dining service for Ronaldo and his family at the hotelIt is estimated that Ronaldo's hotel bill will surpass £250,000 when he eventually checks outThe suite is larger than anything the superstar would have experienced at Manchester UnitedHe will stay at the Four Seasons hotel until he finds long-term accommodation in Saudi Arabia











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *