Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

«Բենֆիկա»-ի նախագահ Ռուի Կոշտան կասկածվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու համար

0

«Բենֆիկա»-ի նախագահ Ռուի Կոշտան կասկածվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է Armsport-ը:

Պորտուգալիայի իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը՝ կապված «արծիվների» հետ, որոնք կարող էին մասնակցել պայմանավորված խաղերի։ Քննությունն ուսումնասիրում է 2016-2020 թվականներն ընկած ժամանակահատվածը։

Հիշեցնենք՝ Կոշտան «Բենֆիկա»-ի նախագահի պաշտոնում փոխարինել է Լուիշ Ֆելիպե Վիեյրային, որը 2021-ի ամռանը հեռացվել է՝ մեղադրվելով խարդախության, փաստաթղթեր կեղծելու և փողերի լվացման համար։ Նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը՝ Կոշտան նշանակվել էր ակումբի փոխնախագահ 2020-2024 թվականների համար։

Ենթադրվում է, որ «արծիվները» շահել են պայմանավորված խաղերից։ Դրա ապացույցները էլեկտրոնային նամակներում են, որոնք ի հայտ են եկել գործի ընթացքում։

Եթե պարզվի, որ «Բենֆիկա»-ն վարձատրություն է խոստացել մրցակցի խաղացողներին ու անձնակազմին, ակումբը կարող է պատժվել խոշոր չափի տուգանքով կամ նույնիսկ կարգի իջեցմամբ։

 











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *