Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

ՊՍԺ-ի սեփականատերերը ցանկանում են ներդրումներ կատարել նոր ակումբում

0

Qatar Sports Investments ընկերությունը, որին պատկանում է ՊՍԺ-ն, ցանկանում է ներդրումներ կատարել այլ ակումբում։

Ինչպե հայտնում է լրագրող Բեն Ջեյկոբսը, QSI-ն ցանկանում է այս տարի դառնալ նոր ակումբի փոքր մասի բաժնետեր։ Ակտիվ բանակցություններ են ընթանում Պրեմիեր լիգայի ակումբների, այդ թվում՝ «Տոտենհեմի» հետ։

ՊՍԺ-ի նախագահ և QSI-ի գործադիր տնօրեն Նասեր Ալ-Խելաիֆին շաբաթվա սկզբին հանդիպել է «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ:

Ակնկալվում է, որ QSI-ն 2023 թվականին հավակնոտ ներդրումներ կանի մի քանի ակումբներում։ Qatar Sports Investments-ն արդեն ունի պորտուգալական «Բրագայի» բաժնետոմսերի 23%-ը և ցանկանում է դառնալ Եվրոպայի առնվազն ևս մեկ ակումբի բաժնետեր։ Հարավային Ամերիկան նույնպես առաջնահերթ տարածաշրջան է։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *