Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2023

Եթե Ադրբեջանին հանքի հարցում զիջենք, երկրորդը, երրորդը, չորրորդն են ուզելու․ Արման Թաթոյան (տեսանյութ)

0

Եթե Ադրբեջանին հանքի հարցում զիջենք, երկրորդը, երրորդը, չորրորդն են ուզելու։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը․

«Տպավորություն ունեմ, թե 100 տարի առաջ ենք ապրում, լրիվ նույն իրավիճակն է։ Եթե Արցախի հանքերի հարցում Բաքվի պահանջը կատարենք, ապա նրանք կանգ չեն առնի, անընդհատ կփորձեն նորանոր զիջումներ կորզել։

Լաչինի միջանցքի փակումը ցեղասպան քաղաքականություն է, էթնիկ զտման փորձ։ Իհարկե, միջազգային հանրությունը մեծ գործ ունի անելու, սակայն սխալ է իշխանությունների տեսակետը, որ Հայաստանն անելիք չունի։ Հայաստանի իշխանությունները կոպիտ սխալ են անում, երբ Արցախի ինքնորոշման փոխարեն խոսում են իրավունքների ու անվտանգության մասին։ Հիմքերի հիմքը ինքնորոշումն է, որից պետք է բխեն ավտանգությունն ու իրավունքները։

Լաչինի հարցում շատ ենք շեշտադրում հումանիտար աղետը, սակայն սա միայն հաց ու ջուր հասցնելու հարց չէ։ Այս պարագայում առաջնային է դառնում անջատում հանուն փրկության բանաձևը, երկարաժամկետ լուծում է պետք, քանի որ էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվելու է»,- նշել է Թաթոյանը։

Նա Արցախի համար կիրառելի է համարել միջազգային պրակտիկայում կիրառված անվտանգության կամ ապահովության գոտու մեխանիզմը։ Նախադեպը 1992 թվականի Բոսնիա-Հերցոգովինան է, երբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով նման գոտի ստեղծվեց էթնիկ զտման շեմին կանգնած 100 հազար մարդու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *