Նիկոլը 2021-ին ընտրվել է ռուսական «պասով», նոյեմբերի 9-ից հետո էլ մնացել է ՌԴ շնորհիվ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Նիկոլը 2021-ին ընտրվել է ռուսական «պասով», նոյեմբերի 9-ից հետո էլ մնացել է ՌԴ շնորհիվ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․
«Ռուսները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պահեցին Փաշինյանին, որպեսզի կատարի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը։ Հանրապետականները կամ Քոչարյանը, իշխանության գալու դեպքում, շատ կետեր կարող է չկատարեին։ Խոսքը միայն նոյեմբերի 9-ի մասին չէ, մենք չգիտենք, թե Նիկոլն ինչ բանավոր խոստումներ է տվել Ալիևին և Պուտինին։ Հիմա էլ Նիկոլը Բրուտոսի նման մեջքից խփում է Ռուսաստանին։
Եթե Փաշինյանն ու խունտան հրաժարվում են ՀԱՊԿ զորավարժություններից, ապա ժողովուրդը թող պատրաստ լինի Երևանում դիմավորել թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Մարդը, եթե ասում է ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է Հայաստանի համար, դա անմեղսունակություն է, դավաճանություն և թշնամանք։ Փաշինյանը Ալիևից լավ է հիմնավորում, որ Ալմա Աթայի հռչակագրով ԼՂ-ն Ադրբեջանի մաս է։ Լկտի, անբարոյական սուտ է նրա պնդումը, որ միջազգային հանրությունը միշտ էլ Արցախը Ադրբեջանի մաս է համարել»,- նշել է Շարմազանովը։
Անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, որ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո բանակում բարեփոխումներ չեն արվել, Շարմազանովը հարց է հնչեցրել՝ Փաշինյանը Իսկանդերն ու 50 հազար տոննա զենքը Ենոքավանի՞ց էր բերել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․