Պետք չէ հույսը ամբողջովին դնել ՌԴ-ի ու ԵՄ-ի վրա և սպասել, թե մեզ ով ու ինչի դիմաց կզիջի․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
Պետք չէ հույսը ամբողջովին դնել ՌԴ-ի ու ԵՄ-ի վրա և սպասել, թե մեզ ով ու ինչի դիմաց կզիջի։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Առաջին հերթին մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը և ինքնիշխանությունը։ Եթե իշխանությունը ասում է, որ չի կարող երաշխավորել անվտանգությունը, ինքնիշխանությունը, թող գնա ու գա նա, ով կարող է։
Անհասկանալի է թե որ կողմ են գնում իշխանությունները, մի օր Փելոսիին են դիմավորում, մեկ այլ օր ասում են, որ ռուսամետ են։ Պետք չէ լինել ոչ արևմտամետ, ոչ ռուսամետ, պետք է լինել հայամետ։ Սփյուռք ունեցող պետությունը պետք է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարի։ Եթե ասում եք, որ Գյումրիի ռուսական բազան վտանգ է ներկայացնում, ուրեմն հանեք։ Եվրամիությունը դիտորդներ ուղարկելով իր ազդեցությունն է մեծացնում տարածաշրջանում»,- նշել է Թարվերդյանը։
Անդրադառնալով զորանոցում հրդեհին, Թարվերդյանը ասել է, որ աբսուրդ է խաղաղ պայմաններում 15 զոհ ունենալը։ Պատճառներն, ըստ նրա համակարգային են, պաշտպանության նախարարությունը չի կատարում իր պարտականությունները, չի կարողանում զենք գնել, դիրքերը կահավորել, թեև բանակին ահռելի գումարներ են հատկացվում։ ՊՆ-ն գումար է տնտեսում, մինչդեռ «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահի դիտարկմամբ, հասարակական կազմակերպությունները փող են մուրում դիրքերը կահավորելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․