Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան (տեսանյութ)
Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը․
«Օրերս ինձ մոտ հարց ծագեց, ո՞րն է Հայաստանը։ Այս իշխանությունների պատճառով հեռացած ու հերթական չեմպիոնությունը նվաճած Արոնյանը, թե Փաշինյանի ընտանիքի կարկանդակ ուտելու լուսանկարները, որոնք իրար հաջորդում էին ֆեյսբուքում։ Այդ նկարների տարածումը հասարակության մեջ պառակտում մտցնելու համար էր, շատ վատ բեմադրություն։
Դեռ շարունակում ենք վստահել մարդկանց, ում պատճառով պատերազմ է եղել։ Ֆուտբոլի թիմի խայտառակ պարտությունից հետո մարզիչը հեռանում է, որ խաղացողները չունենան պարտվողի բարդույթ և նոր մարզչի հետ կարողանան հաղթել։ Մենք իրականում պարտվել ենք դեռ մինչև պատերազմը, բոլոր ոլորտներում։ Մշակույթի, կինոյի բնագավառում կոռումպացված, թայֆայական մոդել է, սեփական ենթակայության տակ գտնվող, ձեռնասուն ռեժիսորներով։ Իշխանությունը չի սիրում ազատ մարդկանց։ Մտավորականության մեծամասնությունն էլ չեզոքներ են, լռողները, որոնք ամենավտանգավորն են»,-նշել է կինոռեժիսորը։
Նրա բնորոշմամբ, այսօրվա Հայաստանը կինոյի որևէ ժանրի նման չէ, քանի որ ռեժիսորն է վատը, իսկ կինոյի ժանրերը կանոններ են ունենում։ Հայաստանն ավելի շատ նման է վատ սերիալի, 2000-ականների հայկական սերիալներին՝ առանց տաբուների ու սրբությունների, որոնք, ըստ ռեժիսորի կարծես նկարագրում էին այսօրվա Հայաստանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․