Լավրովն ակնարկ արեց Բաքվին՝ տեսեք Ուկրաինայում ինչ եղավ, երբ պարտավորություն չկատարեցին․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Լավրովն ակնարկ արեց Բաքվին՝ տեսեք Ուկրաինայում ինչ եղավ, երբ պարտավորություն չկատարեցին։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը․
«Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ Լավրովը նախ խոսեց Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության մասին, հուրախություն Բաքվի ու միգուցե ՀՀ իշխանությունների։ Երկրորդ կետով այդ իրավունքների պահպանման կոնտեքստում բերեց Դոնբասի կամ Արևելյան Ուկրաինայի և Կոսովոյի սերբերի օրինակը։ Հիշեցնեմ, որ Արևելյան Ուկրաինայի դեպքում Մինսկյան պայմանավորվածությունները բանակցվել ու ընդունվել են միջազգային մեխանիզմի՝ Նորմանդյան ձևաչափի միջնորդությամբ։
Այսինքն, Լավրովն ասում էր, որ Արցախի դեպքում էլ պետք է լինի միջազգային մեխանիզմի առկայություն, ոչ թե Ադրբեջանը հարցը լուծի իր Սահմանադրության շրջանակում, որպես ներքին խնդիր։ Լավրովը շատ բաց ակնարկեց, որ ուշադիր լինեն Արևելյան Ուկրաինայում կատարվողին, թե ինչի կարող է բերել պարտավորություններիր չկատարումը»,-նշել է Բեքարյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ, նույն ասուլիսում Լավրովը խոսեց 30 տարվա օկուպացիայի մասին, որը չարժանացավ հայկական կողմի հակադարձմանը։ Նա ուշագրավ է համարում նաև Լավրովի հիշատակումը 2020-ի պատերազմը ավելի շուտ դադարեցնելու հնարավորության մասին։
Կարեն Բեքարյանը խոսել է նաև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին։ Այն մասին, թե ինչպես է պարտված իշխանությունը դեռ իշխանություն և աշխարհում ում է ձեռնտու Փաշինյանի մնալը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․