Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2023

Գյումրիում համաքաղաքային Սուրբ Զատիկ են տոնել՝ անցած տարվանից 23 անգամ պակաս ծախս անելով

0
Գյումրիում համաքաղաքային Սուրբ Զատիկ են տոնել՝ անցած տարվանից 23 անգամ պակաս ծախս անելով

Սուրբ Զատկի կապակցությամբ Գյումրիում միջոցառում էր կազմակերպել քաղաքապետարանը: Նախորդ տարվանից փորձ է արվում տոնին համաքաղաքային բնույթ տալ: Զատկի տոնին նվիրված ազգային երգերով Աբովյան փողոցում հանդես եկան մանուկները, հետո հավկիթախաղ էր, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում էլ դպրոցականները ներկայացրին Սուրբ Հարության տոնի ծագումնաբանությունը, անդրադարձան դրա ազգային ու ժողովրդական նշանակությանը: Միջոցառումներին ներկա էր Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: Օրը …

The post Գյումրիում համաքաղաքային Սուրբ Զատիկ են տոնել՝ անցած տարվանից 23 անգամ պակաս ծախս անելով appeared first on ԳԱԼԱ.

Սուրբ Զատկի կապակցությամբ Գյումրիում միջոցառում էր կազմակերպել քաղաքապետարանը: Նախորդ տարվանից փորձ է արվում տոնին համաքաղաքային բնույթ տալ: Զատկի տոնին նվիրված ազգային երգերով Աբովյան փողոցում հանդես եկան մանուկները, հետո հավկիթախաղ էր, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում էլ դպրոցականները ներկայացրին Սուրբ Հարության տոնի ծագումնաբանությունը, անդրադարձան դրա ազգային ու ժողովրդական նշանակությանը: Միջոցառումներին ներկա էր Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: Օրը թեև տոնական էր, հրավիրված էր ամբողջ քաղաքի բնակչությունը, բայց քաղաքի կենտրոնում միջոցառումները մարդաշատ չէին ու սահմանված 3 ժամից էլ պակաս տևեցին:

Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ԳԱԼԱ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնեց, որ անելու են ամեն ինչ, որ Զատիկը դառնա ավանդական միջոցառում Գյումրիում:

«Հակված ենք մտածել և նույնիսկ ունենք այն վստահությունը, որ յուրաքանչյուր ազգի ավանդական և ժողովրդական, նեղ ազգային և առավել այդ ազգին բնորոշ էթնիկ մշակույթը շատ ավելի հետաքրքիր է և՛ քաղաքի հյուրերին, և՛ երկրի այցելուներին, իսկ մենք գիտենք՝ հիմա Գյումրիում շատ մեծ թվով զբոսաշրջիկներ են ապրում: Օտարազգիների բավականին լուրջ քանակություն ունենք և նկատի ունենանք, որ սա լավագույն տարբերակներից մեկն է պրոպագանդել ազգային մշակույթը, այն մոռացության չմատնել, դրանով իրենց ինտեգրել, ինչո՞ւ չէ, նաև հետաքրքիր դարձնել մեր քաղաքի սովորութամշակութային կենցաղը նաև իրենց համար»,-ասում է Լիլիթ Թովմասյանը:

Նրա վստահեցմամբ՝ նպատակ կա մարդկանց տեղեկացնել, որ Հայաստանի այս կետում և այս քաղաքում Զատիկն ավանդաբար շատ հետաքրքիր գույներով ու տոներով է նշվում, ու ներքին զբոսաշրջային հոսքը ևս այս միջոցով հնարավոր է ուղղորդել Գյումրի: Լիլիթ Թովմասյանը վստահ է, որ Զատիկը պետք է դառնա օրացույցի այն օրերից, երբ Գյումրի գալը լինի պարտադիր:

Գյումրեցիները, նաև քաղաքի հյուրերը պասիվ էին, տոնական միջոցառմանը մասնակցություն չունեցան: Սրանում քաղաքապետարանի պատասխանատուն արտառոց ոչինչ չի տեսնում: Ասում է, որ պետք է տարիներ շարունակ հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, անել ամեն ինչ, որ միջոցառումը դառնա սպասված ու պահանջված:

«Ոչ մի տեղ գրված չէ, որ միջոցառման հենց առաջին օրը միանգամից պիտի ստանանք սպասված արդյունքը: Հիմա պետք է համբերատար կերպով ավանդականությունը և միջոցառման քաղաքացիությունը հաստատել: Բոլորը պիտի իմանան, որ այդ օրը Զատկի հետաքրքիր միջոցառում կա Գյումրիում, և արդեն ամրագրվեն մնացած բոլոր բաղադրիչները»,-վստահեցնում է Լիլիթ Թովմասյանն ու ավելացնում. «Կարող է շատ ծիծաղելի թվալ, բայց այս տարվա զատկական տոնախմբության բոլոր միջոցառումների համար ծախսվել է ընդամենը 100.000 դրամ»:

Ըստ Լիլիթ Թովմասյանի՝ դա հնարավոր է, երբ համատեղվում է համայնքապատկան մշակութային կազմակերպությունների ներուժը, նաև օգնության են գալիս տարիների ընթացքում ստեղծված համագործակցային կապերը այլ կազմակերպությունների հետ:

Հիշեցնենք, անցած տարի համաքաղաքային զատկական միջոցառումների համար Գյումրիի բյուջեից ծախսվել էր ավելի քան 2 մլն դրամ, ինչի համար քաղաքապետարանը քննադատության էր արժանացել: Հիմնախնդիրներով լեցուն Գյումրիում այդքան գումար հատկացնել Զատկի միջոցառմանը ոմանք անտրամաբանական էին համարել:

«Անցած տարվա ծավալները մի փոքր ավելի ուրիշ էին, և համաքաղաքային հավկիթախաղը ուրիշ բնույթ ուներ, ոչ թե սպոնտան, ինչպես այս տարի էր, այլ խաղային օրենքներով, երաժիշտները նույնպես անցած տարի ուրիշ չափում էին մեզ համար սահմանել»,- ասում է քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչն ու հավելում. «Պետք է փորձարկել բոլոր հնարավոր ձևերը և եղանակները, մինչև կարողանանք գտնել այն ոսկե միջինը, որով ավելի սիրուն ու ավելի գեղեցիկ կլինի ամեն ինչը: Նմանօրինակ միջոցառումների ժամանակ գումարը երբեք շատ չի լինում, միշտ կարելի է անվերջ ծախսել և ստանալ շատ ավելի ճոխ ու հետաքրքիր միջոցառումներ: Բայց պիտի նկատի ունենալ, թե ինչից ինչ է ծախսվում: Մենք կարողացանք այսպիսի սուղ միջոցներով այս տոնը տոնել»:

Ըստ Լիլիթ Թովմասյանի՝ քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնին իրականում Սուրբ Զատկի տոնակատարության համար ավագանու որոշմամբ, որը հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերին, 1 մլն դրամ է հատկացվել: Իսկ ընդհանուր միջոցառումների համար այս տարի հատկացվել է 26 մլն դրամ:

«Ուղղակի որ սկսում ես կազմակերպել, հաշվի առնելով եղանակային պայմանները, տվյալ պահին եղած ներուժը, հնարավորությունները, և տեսնում ես, որ կարող ես ավելի քիչ ծախսել, գնում ես ավելի քիչ ծախսելու ճանապարհով: Մնացած գումարը կամ այլ միջոցառման վրա կծախսվի, կամ կլինի խնայողություն, տարին ցույց կտա»,- հավաստեց Լիլիթ Թովմասյանը և ԳԱԼԱ-ին հայտնեց. «Այսօրվանից սկսած մինչև մայիսի վերջ ամեն օր Գյումրիում միջոցառում կա: Դրանք այնքան շատ են, որ տնտեսած գումարները ծախսելու տեղ հաստատ կգտնենք»:

Նաստյա Ժուկովան Եկատերինբուրգից է եկել Գյումրի: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ սիրում է տոնել Զատիկը: Բայց չգիտեր, որ Գյումրիում օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել:

«Ես Ռուսաստանի Դաշնության հյուսիսում՝ Ուրալում եմ բնակվում: Ընտանիքս սիրով է տոնում Զատիկը, ձու ենք ներկում, տատիկս ու պապիկս պաս են պահում: Ես ավելի չեզոք եմ վերաբերվում տոնին: Թեև Գյումրիում եմ ապրում, տեսել եմ, որ Ձեր խանութներում էլ «կուլիչներ» են վաճառում, բայց չգիտեմ, թե Հայաստանում Զատիկը ինչ ավանդույթներ ունի: Կուզենայի իմանալ: 5 ամիս է այստեղ եմ, Գյումրին պատմական քաղաք է, սիրում եմ այստեղ զբոսնել: Բայց ես մեծ քաղաքում եմ մեծացել, ու այստեղ մի բան պակաս է: Դա աղմուկն է, որ քիչ է: Գնում եմ Երևան, 2 օրով հագենում եմ, գալիս այստեղ հանգստանում եմ»,- ասում է Նաստյան:

Զատկի օրը Գյումրիում հյուրընկալվել էր նաև Թավուքչյանների ընտանիքը: Ավելի քան 30 տարի Միացյալ Նահանգներում բնակվելուց հետո նրանք Հայաստան են տեղափոխվել ու արդեն 6 ամիս է հայրենիքում են ապրում:

«Զատիկն ինչպես Ամերիկայում, այնպես էլ Հայաստանում հաճույքով ենք նշում: Ամուսինս՝ Գևորգ Թավուքչյանը, լիբանանահայ է, աղջիկներս՝ Սիրունը և Մարալը, Ամերիկայում են մեծացել, բայց մենք նրանց հայեցի ենք դաստիարակել, նրանց երեխաներին՝ նույնպես: Այսօր առաջինը գնացինք եկեղեցի, աղոթեցինք, մոմեր վառեցինք մեր ծնողների, եղբայրների, ընտանիքի համար»,- պատմում է Թագուհի Թավուքչյանն ու ավելացնում. «2017 թվականին որ առաջին անգամ եկանք Հայաստան, մտածեցինք, որ սա՛ է մեր տունը: Ինչո՞ւ մնանք օտար երկրում, երբ հայրենիք ունենք: Ամուսինս 2015 թվականին էր եկել Հայաստան ու ասել էր. «Վե՛րջ, ես հոս պիտի թաղվիմ»: Ու տեղափոխվեցինք Հայաստան: Ամերիկայի կյանքին չենք կարոտում. կյանքն այստեղ է: Գործազրկություն Ամերիկայում էլ կա, բայց սա մեր հողն է, մենք այստեղ մեզ զգում ենք տանը: Հիմա Երևանում վարձով ենք ապրում, բայց ոչինչ, կտնավորվենք ու մի օր էլ գուցե ուզենանք ապրել Գյումրիում»:

Կարինե Կազարովա

The post Գյումրիում համաքաղաքային Սուրբ Զատիկ են տոնել՝ անցած տարվանից 23 անգամ պակաս ծախս անելով appeared first on ԳԱԼԱ.







За один день работники Уссурийского ЛРЗ и их дети выполнили сменно-суточное задание по ремонту 129 паровозиков

В Подмосковье сотрудники Росгвардии спасли пожилого мужчину, который оказался один дома и плохо себя почувствовал

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки

Яндекс, А.С. Пушкин, Святой Ленин ведут следствие. Настоящая сенсация! 225 лет А.С. Пушкину.


ГЕРОИЧЕСКОЕ УЧАСТИЕ АРМЯН В СВО. ЧАСТЬ ЧЕТВЕРТАЯ

Слушатель из Смоленска выиграл на «Авторадио» «Москвич 3»

Россияне решили этим летом меньше отдыхать на курортах

Глава "Рексофт" - в топ-100 отечественных ИТ-лидеров


Walmart adds employee bonus for hourly US workers

A Deep Dive into Realistic Doll Manufacturers

Discover Tintex: A Hub for Premium Car Care and Customization

Andy Murray cracks brutal joke as Brit star’s Wimbledon preparations are disrupted by bizarre injury 


Мобилизованного свердловчанина приговорили к 23 годам "строгача" за подрыв гранаты в казарме

Автомобилисты совершили более 10,3 млн поездок по трассе М-12 Восток

В Орловской области 13-летний мотоциклист сбил женщину

Исследование: структура клеток иммунной системы влияет на ответ на инфекции


Показ геймплея тактики SteamWorld Heist II

How to watch the 2024 PC Gaming Show: our 10th annual summer showcase

Concord is skipping free-to-play and pulling a Helldivers 2 instead: $40 for the full game with all 16 heroes at launch

I tried to recreate Marvel's Iron Man in this movie studio sim, and my version was so bad my own father stormed out of the theater



«Солнечная Азбука» в особом семейном центре «Семь-Я»

В Москве прошла Премия-практикум «Харизма Года»

Смертельная ревность. Что известно об «убийце с автоматом»

Два человека пострадали в ДТП с автозаком в Москве


Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала года более 4,7 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг

Вильфанд: вода в водоемах Москвы прогрелась до 22 градусов – можно купаться

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки

Фестиваль «Голоса Победы» пройдет в Москве с 8 по 12 июня


Свыше 350 фактов сброса мусора из авто выявили в Подмосковье в мае

Подмосковные колледжи перейдут на углубленную программу подготовки специалистов

В подмосковном ЖК «Новая Рига» начали передавать машино-места владельцам

В федеральных театрах кадровых перестановок не планируется — Ольга Любимова


Джокович снялся с Открытого чемпионата Франции по теннису

Ига Свёнтек одержала 40 побед над теннисистками из топ-10 рейтинга WTA

Теннисист Медведев снялся с турнира ATP в Нидерландах из-за травмы

Российский теннисист Медведев снялся с турнира в Хертогенбосе


Как добраться в Приднестровье из России в 2024 году: актуальные маршруты

В подмосковном ЖК «Новая Рига» начали передавать машино-места владельцам

Собянин сообщил о лидерстве Москвы в рейтинге инвестклимата

Состав "Ласточки" Москва — Нижний Новгород будет увеличен на весь июнь


Музыкальные новости

17 интересных фактов о Фредерике Шопене

Театр «Сказка» приглашает на грандиозное театральное шоу «Песни первых птиц»

В Тургиново состоялся первый концерт Всероссийского фестиваля-марафона «Песни России» Надежды Бабкиной

«У него и так всё получится». Филипп Киркоров отказался поддерживать Даву в финале шоу «Сокровища императора»     


«Солнечная Азбука» в особом семейном центре «Семь-Я»

Два человека пострадали в ДТП с автозаком в Москве

В Подмосковье сотрудники Росгвардии спасли пожилого мужчину, который оказался один дома и плохо себя почувствовал

Яндекс, А.С. Пушкин, Святой Ленин ведут следствие. Настоящая сенсация! 225 лет А.С. Пушкину.


Погружение в современное российское искусство – стартовал 3-ий фестиваль «Территория. Красноярск»

Студенты Академии Игоря Крутого раскрыли свои таланты

Эксперт Михаил Александров: Далекие от реалий мифологемы

Евгений Миронов, Ирина Пегова, Кристина Асмус, Илья Авербух, Елизавета Арзамасова и другие звезды не фестивале «НЕБО»


Два человека пострадали в ДТП с автозаком в Москве

Автомобиль столкнулся с мотоциклом на 51-м километре Калужского шоссе

В Москве над Калужским шоссе возник смерч

В Москве автозак с людьми перевернулся на дороге


Песков счёл ошибкой думать, что в отношениях Москвы и Анкары наметились проблемы

Эксперт Михаил Александров: Далекие от реалий мифологемы

Захарова объяснила слова Путина о поставках оружия в другие страны

Орбан посоветовал "не дергать русских за усы"




В Швейцарии завершился чемпионат Европы по спортивной и фитнес-аэробике

7 июня – День образования санатория «Солнечный»

Клиники «Будь Здоров» — в лидерах рейтинга лучших клиник 2ГИС

На ПМЭФ Москва и Буэнос-Айрес договорились о поставках инсулина


AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Поражения Шубенкова и Савлукова, осечка Кнороз и двойной триумф Макаренко: чем запомнился «Мемориал Знаменских»

Медийный баскетбол, киберспорт и турнир ММА: Константин Пухов рассказал о мероприятиях Международного центра бокса (Наташа)

Академия Плющенко требует почти два миллиона со сбежавшей от них юной спортсменки

В Швейцарии завершился чемпионат Европы по спортивной и фитнес-аэробике



Мэр Москвы договорился о создании роботизированного завода по производству грузовых автомобилей

Мэр Москвы Собянин договорился о сотрудничестве с главой Башкирии Хабировым

Сергей Собянин рассказал о реализации проектов КРТ в столице

Собянин: Завод по производству препаратов из плазмы крови человека появится в РФ


Багреева: Глобальные климатические цели могут быть достигнуты при участии городов

Жара вновь бьёт рекорды. Повторится ли аномальное лето 1972 и 2010 годов?

Сервис email-маркетинга DashaMail интегрировал в свою экосистему конструктор виджетов LeadPlan

Мария Багреева: глобальные климатические цели достижимы лишь при участии городов


В Сергиево-Посадском округе началась реализация проекта «Светлый город»

Константин Богомолов станет художественным руководителем Театра Романа Виктюка

Ковальчук заявил об использовании Западом аварии на ЧАЭС для дискредитации СССР

Песков: на ПМЭФ Путин выскажется об экономических достижениях и проблемах


Архангельск стал базовой площадкой для проведения окружного спортивного форума

Россия, Новости, Культура, Театр, Дети: Радость, которую приносит Госцирк Бурятии

Лед тронулся. Как волонтер из Ульяновска попала на «Арктику» и кому поможет портрет Карамзина

Торговые настольные электронные весы CAS PR-15P


Литературно-краеведческая программа «Не может быть Родина малой, с такою великой душой!»

Клубный дом "Моне" - особый статус в центре Симферополя

Глава Росавиации: возобновление работы закрытых с начала СВО аэропортов пока не ожидается

Глава Росавиации рассказал о перспективах открытия аэропорта Краснодара


Как добраться в Приднестровье из России в 2024 году: актуальные маршруты

Константин Богомолов станет художественным руководителем Театра Романа Виктюка

Песков: на ПМЭФ Путин выскажется об экономических достижениях и проблемах

Состав "Ласточки" Москва — Нижний Новгород будет увеличен на весь июнь














СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *