Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերթ է կազմակերպվել
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Ստեփանակերտում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը: ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Հիշե՛նք անցյալը, պաշտպանե՛նք ապագան» խորագրով ջահերթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը կատարել է ոգեկոչման արարողություն: Այնուհետև ջահերթի մասնակիցները շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ հայկական ազգային …
The post Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերթ է կազմակերպվել appeared first on ԳԱԼԱ.
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Ստեփանակերտում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Հիշե՛նք անցյալը, պաշտպանե՛նք ապագան» խորագրով ջահերթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը կատարել է ոգեկոչման արարողություն:
Այնուհետև ջահերթի մասնակիցները շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ հայկական ազգային երաժշտության ներքո տանելով Հայոց զույգ պետականությունների դրոշները։
Հուշահամալիրում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշակոթողի մոտ, ջահերթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել:
«Եթե ազգերը չեն հիշում իրենց անցյալը, ապա դատապարտված են այն վերապրելու վտանգին։ Այսօրվա մեր միասնական երթը նպատակ ունի թարմացնելու այն հիշողությունները, թե ինչպիսի վայրագությունների ենթարկվեց մեր ժողովուրդը ավելի քան 100 տարի առաջ։ Չմոռանալով այն՝ կանխենք ապագա ցեղասպանությունները»,-ասել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի խոսքով՝ Մեծ Եղեռնի հիշատակին իրենց խոնարհումը բերող արցախցիների սրտերը տրոփում են աշխարհի չորս ծագերում ծվարած եղեռնապուրծ հայության հետ համահունչ։
«Բոլոր ժամանակներում հայության դեմ իրագործված ոճիրների հետևանքով մեր անմեղ զոհերի հիշատակի օրերը պետք է հռչակենք որպես ազգային վրիժառության և հատուցման օրեր։ Անմեղ զոհերի հոգիներն աղաղակում են՝ վրեժ հանուն արդարության, հանուն ազգային արժանապատվության, հանուն կորուսյալ հայրենիքի, կյանքի ու գալիք սերունդների»,-ասել է Ն. Մկրտչյանը։
The post Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերթ է կազմակերպվել appeared first on ԳԱԼԱ.