Շղթայական ավտովթար Նուբարաշենում. բախվել են ավտոբուսը, Hyundai-ն, Volkswagen-ը, Kia-ն, Nissan-ն ու 07-ը. կա 4 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի ավտոշուկայի գլխավար մուտքի դիմաց, բախվել են Zhongtong մակնիշի ավտոբուսը, Hyundai Sonata, Volkswagen Passat, Kia Optima, Nissan Fuga և Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի …
The post Շղթայական ավտովթար Նուբարաշենում. բախվել են ավտոբուսը, Hyundai-ն, Volkswagen-ը, Kia-ն, Nissan-ն ու 07-ը. կա 4 վիրավոր appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի ավտոշուկայի գլխավար մուտքի դիմաց, բախվել են Zhongtong մակնիշի ավտոբուսը, Hyundai Sonata, Volkswagen Passat, Kia Optima, Nissan Fuga և Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ավտոշուկայի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վերջիններս վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Ս. Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված, իսկ ավտոբուսը սպասարկում է թիվ 58 համարի երթուղին, որի ուղղությունը Էրեբունի զանգվածից միչև Ավան Առինջ է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Շղթայական ավտովթար Նուբարաշենում. բախվել են ավտոբուսը, Hyundai-ն, Volkswagen-ը, Kia-ն, Nissan-ն ու 07-ը. կա 4 վիրավոր appeared first on ԳԱԼԱ.