Տեղի ունեցավ «Դեբատ» բանավեճի ակումբի հերթական քննարկումը
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Դեբատ» բանավեճի ակումբի հերթական քննարկումը։ Ակումբի հիմնադիր Գոհար Նուրջանյանը ներկայացնելով բանախոսներին, ասաց, որ սա Ակումբի առաջին հանդիպումն է երկար դադարից հետո, բայց այսուհետև լինելու է շարունակական և անցնելու են բուռն գործունեության։
Օրվա բանախոսներն էին՝ ՀՀ ԳԽ-ի նախկին պատգամավոր, ՀՀ Սոցապ նախկին նախարար, սոցիոլոգ՝ Ռազմիկ Մարտիրոսյանը, պատմաբան, պահեստազորի գնդապետ, հասարակական գործիչ՝ Վոլոդյա Հովհաննիսյանը, պատմաբան՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ՝ Վարդան Խաչատրյանը։ Բանախոսները ներկայացրին իրենց անհատական կարծիքները ՀՀ անվտանգության հարցերի շուրջ։
Ի մասնավորի՝ Վարդան Խաչատրյանն ընդգծեց․ «Անվտագային համակարգը երբեք չի կարելի փոխել պատերազմական գործողությունները դեռևս չավարտած և վերջնական հաղթանակի չհասած երկրում։ Նման առաձնահատուկ ոլորտում կացնային փոփոխությունների կրառումը կարող է հանգեցնել, բառացիորեն «ազգային ինքնասպանության»։
Բանավեճի մասնակցած մյուս բանախոսը՝ Վոլոդյա Հովհաննիսյանը, հանգամանալից ներկայացնելով անվտանգային համակարգերի համաշխարհային տենդենցները և դասական դոկտրիններ ի մասնավորի ներկայցրեց իր ձևակերպումները՝ մեր երկրի պարագայում։ Նրա համոզմամբ «ՀՀ անվտանգային երաշխիքներ կարելի է ակնկալել միայն մի դեպքում, եթե իշխանությունից հեռանա ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ իր շքախմբով։ Հակառակ դեպքում, մենք այս ոլորտում ապահոված լինելու որևէ երաշխիք չենք կարող ունենալ»։