Մոսկվան, Թեհրանը, Անկարան ու Դամասկոսը քառակողմ հանդիպմանը նաև քննարկել են Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը
Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն ու հետախուզական ծառայությունների ղեկավարները երեքշաբթի օրը բանակցություններ են անցկացրել, որոնք Անկարան և Մոսկվան որակել են «կառուցողական»։ Այս մասին գրել է Reuters գործակալությունը։
Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ նախարարներն ու հետախուզական ծառայությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում անվտանգության ամրապնդումը, Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորումը, ասվում է Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների առանձին հայտարարություններում։
Բոլոր չորս երկրները վերահաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց ցանկությունն ու սիրիացի փախստականներին իրենց հայրենիք շուտափույթ վերադարձի համար ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, ասվում է հայտարարություններում։
Մոսկվայում Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի պաշտպանության նախարարների բանակցությունների ընթացքում քննարկվել է սիրիական տարածքներից թուրքական զորքերի դուրսբերման հարցը։ Այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրել է Коммерсантъ-ը։
«Բանակցությունների մասնակիցները քննարկել են Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը։ Քննարկվել է նաև M-4 միջազգային մայրուղու երկայնքով տեղաշարժի վերաբերյալ հատուկ համաձայնագրի իրականացումը»,- ասված է Սիրիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Բանակցություններում քննարկվել և վերանայվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ամրապնդման և Դամասկոսի կողմից Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորման ոլորտում ընթացիկ գործողությունները։ Գրել է իրանական Mehr գործակալությունը, հղում անելով Իրանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, գրել է։
Չորս նախարարները նաև ընդգծել են կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը առկա հնարավորության դեպքում և բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ Սիրիայի Արաբական Հանրապետությունում և ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության։