«Լճացման պրոցես է. եթե հանրահավաք անենք, ու դրան մասնակցի 1000-2000 մարդ, դա կլինի հաղթաթուղթ Փաշինյանի ու Ալիևի ձեռքում»
Զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին վերագրվող արարքը չի համապատասխանում իրականությանը, որովհետև հանցակազմի տարրերի բացակայություն կա, հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում: «Ի սկզբանե, երբ դատարանը որոշեց կալանավորել տիկին Գայանեին, հիմնավորման մեջ նշվում էր, որ եթե մնա ազատության մեջ, մեծ է վտանգը՝ առևանգելու: Նման աբսուրդ, որ կարող է նշվել …
The post «Լճացման պրոցես է. եթե հանրահավաք անենք, ու դրան մասնակցի 1000-2000 մարդ, դա կլինի հաղթաթուղթ Փաշինյանի ու Ալիևի ձեռքում» appeared first on ԳԱԼԱ.
Զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին վերագրվող արարքը չի համապատասխանում իրականությանը, որովհետև հանցակազմի տարրերի բացակայություն կա, հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում:
«Ի սկզբանե, երբ դատարանը որոշեց կալանավորել տիկին Գայանեին, հիմնավորման մեջ նշվում էր, որ եթե մնա ազատության մեջ, մեծ է վտանգը՝ առևանգելու: Նման աբսուրդ, որ կարող է նշվել կալանքի հիմքում, չկա…
Այսօր իրավապահ համակարգը ամբողջությամբ հարմարեցվել է և ծառայում է օրվա իշխանություններին: Ասել, որ դա նորություն է, միամտություն կլինի, մենք մշտապես խնդիր ունեցել ենք, բայց այն աստիճանը, ինչ աստիճանի այսօր իրավապահ համակարգը և համակարգի առանձին քննիչներ, դատախազներ, դատավորներ ծառայում են այսօրվա իշխանություններին, թերևս անհամեմատելի է»,- նշեց Էլինար Վարդանյանը:
Ըստ պատգամավորի՝ դատարանը հիմք ընդունեց Աշոտ Փաշինյանի ցուցումները, երբ կայացվեց որոշում, որ Գայանե Հակոբյանը պետք է կալանավորվի:
Անդրադառնալով Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող պրոցեսներին՝ Վարդանյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է տալ ամեն ինչ՝ ոչնչի դիմաց, միայն այն բանի համար, որ մնա աթոռին:
«Եվ այս պարագայում, այո՛, ներքաղաքական դաշտում իսկապես լճացման պրոցես է»:
Պատգամավորն ընդգծեց՝ ազնվորեն պետք է խոստովանել, որ երեք անգամ էլ ընդդիմությանը չի հաջողվել իրավիճակ փոխել երկրում:
«Մենք չենք կարողանում մեր հասարակությանը հասցնել այն ռեալ ռիսկերը, այն վտանգը, որ կախված է Հայաստանի Հանրապետության գլխին»,-ասաց պատգամավորը: Նրա պնդմամբ՝ բանակցություններով հնարավոր է ինչ-որ բան փոխել, բայց դրա համար պետք է բանակցողը փոխվի:
Իսկ թե ինչպես, երբ հրապարակներում չկա նման պահանջ, երբ խորհրդարանական ընդդիմության առաջնորդներն էլ այս փուլում լռում են, Վարդանյանը նշեց.
«Եթե մենք փորձելու ենք հանրահավաքի միջոցով բարձրացնել Արցախի հարցը, և հանրահավաքին մասնակցելու է ընդամենը, ասենք, 1000-2000 մարդ, դա վաղը լինելու է հաղթաթուղթ և՛ այսօրվա իշխանության, և՛ Ալիևի ու մյուսների ձեռքում, որ ի՞նչ եք ուզում Արցախի հարցում, 1000-2000 մարդու է դա անհանգստացնում: Կարծում եմ՝ ավելի լավ է չգնալ զանգվածային միջոցառումների, քան գնալ այդպիսի՝ ոչ ճիշտ կազմակերպված միջոցառման, արդյունքում արժեզրկել այն, ինչ հետևողականորեն արժեզրկվում է իշխանությունների կողմից»:
The post «Լճացման պրոցես է. եթե հանրահավաք անենք, ու դրան մասնակցի 1000-2000 մարդ, դա կլինի հաղթաթուղթ Փաշինյանի ու Ալիևի ձեռքում» appeared first on ԳԱԼԱ.