Սաակաշվիլիին ոչ ոք չի թունավորել, ոչինչ չի եղել, այդ ամենը թատրոն էր. Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի՝ վրացական քաղաքականություն հնարավոր վերադարձին, ասել է, որ Սաակաշվիլին երբեք չի լքել քաղաքականությունը: Ղարիբաշվիլին նշել է՝ բոլորն էլ տեսան, որ այդ մարդուն (նկատի ունի Սաակաշվիլիին-խմբ.) ոչ ոք չի թունավորել, նա չի մահացել, ոչինչ չի եղել․ «այդ ամենը մասկարադ էր, թատրոն»։ Ղարիբաշվիլիի կարծիքով, …
The post Սաակաշվիլիին ոչ ոք չի թունավորել, ոչինչ չի եղել, այդ ամենը թատրոն էր. Վրաստանի վարչապետ appeared first on ԳԱԼԱ.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի՝ վրացական քաղաքականություն հնարավոր վերադարձին, ասել է, որ Սաակաշվիլին երբեք չի լքել քաղաքականությունը:
Ղարիբաշվիլին նշել է՝ բոլորն էլ տեսան, որ այդ մարդուն (նկատի ունի Սաակաշվիլիին-խմբ.) ոչ ոք չի թունավորել, նա չի մահացել, ոչինչ չի եղել․ «այդ ամենը մասկարադ էր, թատրոն»։
Ղարիբաշվիլիի կարծիքով, Սաակաշվիլիի մասին այլևս թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, հարցեր չկան: Ըստ վարչապետի՝ երրորդ նախագահը, նրա ընտանիքը և լոբբիստները պետք է ներողություն խնդրեն երկրի իմիջին իրենց հասցրած վնասի համար։
Ղարիբաշվիլին եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչներից ևս առանձին պահանջում է ներողություն խնդրել, ովքեր հանդես են եկել Սաակաշվիլիին սատարող հայտարարություններով։
«Նրա «ելույթը» պաշտպանողները պետք է ներողություն խնդրեն մեր պետությունից և հասարակությունից՝ ամբողջ աշխարհում երկրի իմիջին հասցրած վնասի համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
The post Սաակաշվիլիին ոչ ոք չի թունավորել, ոչինչ չի եղել, այդ ամենը թատրոն էր. Վրաստանի վարչապետ appeared first on ԳԱԼԱ.