Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի կառավարությունը
Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեթը չորեքշաբթի օրը՝ հունիսի 21-ին, հայտարարել է, որ 2023 թվականի վերջին լքելու է կառավարությունը, որն անակնկալ քայլ է եղել: Գրել է Le Monde-ը
51-ամյա Բերսեթը, որը Սոցիալիստական կուսակցության անդամ է, Շվեյցարիայի յոթ անդամից բաղկացած Դաշնային խորհրդի իր գործընկերներին ասել է, որ մտադիր է լքել մարմինը տարվա վերջին՝ ասելով, որ դա «ճիշտ ժամանակն է հեռանալու համար»:
Երկրի նախագահությունը ամեն տարի ռոտացիայի է ենթարկվում խորհրդի անդամների միջև: Բերսեթը միացել է կառավարությանը 2012 թվականին, և իր երկրորդ պաշտոնավարումն է։ Նախկինը եղել է 2018 թվականին:
«Այսօր առավոտյան ես խորհրդարանի ղեկավարին, ինչպես նաև Դաշնային խորհրդի իմ գործընկերներին ասացի, որ ծրագրում եմ լքել Դաշնային խորհուրդը այս օրենսդիր մարմնի մանդատի ավարտին, հետևաբար՝ տարեվերջին»,- ասել է Բերսետը Բեռնում հապճեպ հրավիրված մամուլիսի ասուլին։
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ արել եմ այն, ինչ հնարավոր է։ Տվել եմ ամեն ինչ»,- ասել է նա։
Նա հավելել է, որ կաբինետից հեռանալուց հետո կոնկրետ պլաններ չունի՝ «բացի յոգայով զբաղվելուց»։