Իրավաչափ է՞, որ վարչապետը նշանակի ՄԻԵԴ-ում ներկայացուցչին․ Մինասյանը՝ Արփինե Սարգսյանին
Առաջարկում ենք վարչապետի որոշմամբ կարգավորել միջազգային ատյաններում հատկապես Եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր ներկայացուցչի նշանակման գործընթացները։
Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտնեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգայանը՝ ներկայացնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։
«Վարչապետի որոշմամբ հնարավոր կլինի ձևավորել հանձնաժողով, հաստատել նաև այդ հանձնաժողովի կազմը»,- հավելեց պաշտոնյան։
Նախագիծը ներկայացնելուց հետո փոխնախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Ընդդիմադիր գործիչը հարցրեց, թե իրավաչա՞փ է, որ վարչապետը նշանակի ՄԻԵԴ-ի ներկայացուցչին, այլ ոչ թե կառավարությունը։
Ի պատասխան, Սարգսյանն ասաց․
«Եվրոպական դատարանի դատավորի ընտրության հարցում արդեն իսկ բավական շատ ֆիլտրող գործիքակազմ կա, և, ըստ էության, անկախ նրանից, թե պետությունն ինչպիսի ընթացակարգ ունի, դատարանն ունի իր չափանիշները։
Եվ մեր փոփոխությունները կատարվում են հենց այդ չափանիշների պահպանմամբ»։