Բրուքլինի հանրային գրադարանում Jay-Z-ի համար ցուցահանդես է կազմակերպվել (լուսանկարներ)
Ամերիկացի ռեպեր, ամանհարուստ երաժշիտներից Ջեյ Զին (Jay-Z) անմահացել է որպես հայրենի քաղաքի հերոս և ռեպի արքա Բրուքլինի հանրային գրադարանում, որտեղ նրա խոսքերը ցուցադրվել են Կենտրոնական գրադարանի շենքի վրա։
Ներսում տեղի է ունեցել երաժիշտի փառավոր կարիերայի ցուցահանդեսը՝ սկսած նրա բազմաթիվ մրցանակներից մինչև ալբոմների շապիկները: Այս մասին գրել է New York Times-ը։
Հրապարակման համաձայն՝ հինգշաբթի երեկոյան Ջեյ Զին ու նրա կինը՝ երգչուհի Բեյոնսեն, անակնկալի են եկել ցուցադրությունից, երաժշտության ծանր քաշայիններ, ներառյալ Բիգ Դեդի Քեյնը, Ալիսիա Քիզը, Քուեստլավը, DJ Khaled-ը և այլք, այս կերպ նշել են նրա կյանքն ու ժառանգությունը հիփ-հոփի 50-ամյակի ընթացքում:
Ցուցահանդեսը ներառում է Ջեյ Զիի ստացած մրցանակները, հագուստի տեսականին, սպորտային կոշիկները, նկարները, պլատինե հուշատախտակները, լուրերի հատվածները, որոնք կապված են Jay-Z-ի 13 ալբոմների և նրա հիմնած ընկերությունների հետ, այդ թվում՝ Rocawear-ի և Tidal-ի հետ: