Ռոմարիոն հոսպիտալացվել է
Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, ՖԻՖԱ-ի վարկածով 1996 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ռոմարիոն, որը ներկայումս սենատոր է, հոսպիտալացվել է, հաղորդում է Globo-ն: Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին տեղափոխել են Ռիո դե Ժանեյրոյի «Բարա դոր» հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է աղիքային վարակ: 57-ամյա բրազիլացու վիճակը կայուն է, սակայն դեռ հայտնի չէ, թե նա երբ դուրս կգրվի հիվանդանոցից: 2021 թվականին …
The post Ռոմարիոն հոսպիտալացվել է appeared first on ԳԱԼԱ.
Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, ՖԻՖԱ-ի վարկածով 1996 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ռոմարիոն, որը ներկայումս սենատոր է, հոսպիտալացվել է, հաղորդում է Globo-ն:
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին տեղափոխել են Ռիո դե Ժանեյրոյի «Բարա դոր» հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է աղիքային վարակ:
57-ամյա բրազիլացու վիճակը կայուն է, սակայն դեռ հայտնի չէ, թե նա երբ դուրս կգրվի հիվանդանոցից: 2021 թվականին հեռացվել էր Ռոմարիոյի լեղապարկը:
Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Ռոմարիոն խաղացել է նաեւ բրազիլական «Վասկո դա Գամայում», «Ֆլամենգոյում», «Ֆլումինեզեում», իսպանական «Վալենսիայում» և այլ ակումբներում:
The post Ռոմարիոն հոսպիտալացվել է appeared first on ԳԱԼԱ.