Հնդկաստանը խնդրում է ԱՄՆ-ին ապասառեցնել АЛРОСА-ի հետ կապերի համար կասկածվող ադամանդագործական ընկերությունների միջոցները. Reuters
Հնդկաստանը խնդրել է Միացյալ Նահանգների իշխանություններին ապասառեցնել 26 մլն դոլարի ակտիվները, որոնք պատկանում է հնդկական ադամանդագործական առնվազն երկու ընկերությունների։ Գրել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ընկերությունները կասկածվում են ադամանդ արդյունահանող АЛРОСА ընկերությունների ռուսական խմբի հետ կապերի մեջ։
ԱՄՆ արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) սառեցրել է հնդկական ձեռնարկությունների ակտիվները տարվա սկզբին:
Գործակալության տվյալներով՝ ամերիկյան գրասենյակը սառեցրել է միջոցները, երբ հնդկական անանուն ընկերությունների՝ ԱՄԷ-ի ստորաբաժանումները փորձել են դրանք փոխանցել՝ չմշակված ադամանդներ գնելու համար: Գումարը փոխանցվել է АЛРОСА-ին, թե այլ կողմին, հայտնի չէ:
Աղբյուրներից մեկի համաձայն՝ տուժած հնդկական ընկերությունները հավաստիացրել են կառավարությանը, որ վճարումները նախատեսված են «կա՛մ ռուսական ձեռնարկությունների համար, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվել, կա՛մ այն պատվերների համար, որոնք ավարտվել են մինչև АЛРОСА-ի պատժամիջոցները»:
«Կառավարությունը տեղյակ է OFAC-ի գործողությունների մասին ու երկխոսություն է սկսել այդ թեմայի շուրջ»,- Reuters-ին ասել է Հնդկաստանի կառավարության անանուն աղբյուրը:
АЛРОСА-ն և OFAC-ը չեն մեկնաբանել տեղեկությունը:
Հնդկաստանն ունի աշխարհում ադամանդի մշակման ամենամեծ կարողությունը և արտահանել է ավելի քան 22 միլիարդ դոլար արժողությամբ հղկված ադամանդներ անցած ֆիսկալ տարում, որն ավարտվել է մարտի 31-ին: Արդյունաբերությունը, որը հիմնված է հիմնականում արևմտյան Գուջարաթ նահանգում, գնում է չմշակված ադամանդներ այնպիսի երկրների մատակարարներից, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները, Բելգիան ու Ռուսաստանը։
2022 թվականի գարնանը ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ էին սահմանել ընկերությունների խմբի դեմ։ 2023 թվականի առաջին կիսամյակում Ֆինանսական հաշվետվությունների միջազգային չափորոշիչների համաձայն՝ նրա մաքուր շահույթը նվազել է 34,5%-ով՝ մինչև 55․6 մլրդ ռուբլի (մոտ 578 միլիոն դոլար)՝ նախորդ տարվա 85․3 մլրդ-ի (մոտ 887 միլիոն դոլար) համեմատ։