Instagram-ը փորձարկում է գործառույթ, որը թույլ կտա կիսվել հրապարակումներով միայն «Մտերիմ ընկերների» հետ
Instagram սոցիալական ցանցը նոր գործառույթ է փորձարկում, որը թույլ կտա հրապարակումներ տարածել միայն օգտատիրոջ մերձավոր մարդկանց որոշակի խմբի հետ։ Գրել է TechCrunch-ը՝ հղում անելով օգտատերերի և սոցցանցի ադմինիստրացիայի հաղորդագրություններին։
Բովանդակություն հրապարակելիս Instagram-ը օգտատերերին կհարցնի՝ ցանկանու՞մ են հրապարակումը կիսել բոլորի հետ, թե՞ պարզապես «Մտերիմ Ընկերների» (Close Friends) խմբի հետ։
Ընկերությունը հաստատել է TechCrunch-ին, որ փորձարկում է այս հնարավորությունը մի քանի երկրներում, սակայն չի նշել, թե որոնցում:
Այս գործառույթը չի ազդում գաղտնիության կարգավորումների վրա։ Չի ազդում, թե ինչպես կցուցադրվի հրապարակումն այլ սոցիալական ցանցեր տեղափոխելիս:
Եթե Instagram-ը կիրառի նոր գործառույթն ամենուր, ապա դա կվերացնի օգտատերերի՝ «միայն ընկերների» (finsta) հատուկ հաշիվներ ստեղծելու անհրաժեշտությունը:
2018-ին Instagram-ի ցանցը թույլ էր տվել Stories-ով կիսվել միայն ընկերների հետ, իսկ 2019-ին փորձել էր Threads հավելվածի միջոցով խմբային զրույցներ ստեղծել մտերիմ ընկերների հետ (սա այն նույնը չէ, որը Meta-ն գործարկել է 2023-ին), բայց մեսենջերը հաջողություն չէր ունեցել ու 2021 թվականին դադարեցվել էր։
2022 թվականի վերջին Instagram-ը գործարկել է Notes ֆունկցիան, որը թույլ է տալիս կիսվել տեքստային նշումներով, երաժշտությամբ կամ տեղանքով ընկերների հետ, թարգմանել հաղորդագրություններն այլ լեզուներով։