Մերձավոր Արևելքում նոր սահմաններ են գծվում, Հայաստանի սահմանները ևս կարող են փոխվել ի վնաս մեզ․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)
Մերձավոր Արևելքում նոր սահմաններ են գծվում, Հայաստանի սահմանները ևս կարող են փոխվել ի վնաս մեզ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը․
«Այս պահին ձևավորվում է նոր Մերձավոր Արևելք, երրորդ աշխարհամարտի նախերգանքն է։ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են հարձակվել Սյունիքի վրա, եթե զսպիչ ուժ համարվող Իրանը վատ վիճակում հայտնվի։
Եթե Իսրայելի ու Իրանի հարաբերությունները սրվեն Պաղեստինում, նույնը կլինի այստեղ՝ Ադրբեջանի միջոցով։ Իսրայելի պարտությունը Պաղեստինում, կարող է բերել մեր հատվածում ամրացմանն ու էսկալացիայի»,-նշել է Գեղամյանը։
Նրա կարծիքով, իսրայելա-պաղեստինյան պատերազմում Երևանը չպետք է որևէ կողմի ողջունի, պետք է հետևություններ անի, տեսնի կողմերի դիրքավորումը և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնի։ Օրինակ, տեսնելով, թե այնտեղ ինչ են անում, ինչ կերպ են վարվում Իսրայելն ու Իրանը, պետք է մտածել, որ նույնը կարող են իրագործել մեր տարածաշրջանում։
Հարցզրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․