Թուրքիայում ավելանում են հակաիսրայելական տրամադրությունները
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իսրայելի դեմ ուղղված զայրույթը Թուրքիայում աճում է Գազայի Ալ Ահլի Բափթիստ հիվանդանոցի հրթիռակոծումից հետո։ Նշվում է, որ հիվանդանոցի վրա կատարված հարձակումից հետո առնվազն 800 պաղեստինցի է զոհվել: Պաղեստինյան իշխանություններն պնդում են, որ դրա հետևում կանգնած է իսրայելական օդային հարվածը, մինչդեռ Իսրայելի զինված ուժերն ասում են, որ դա «Իսլամական …
The post Թուրքիայում ավելանում են հակաիսրայելական տրամադրությունները appeared first on ԳԱԼԱ.
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իսրայելի դեմ ուղղված զայրույթը Թուրքիայում աճում է Գազայի Ալ Ահլի Բափթիստ հիվանդանոցի հրթիռակոծումից հետո։
Նշվում է, որ հիվանդանոցի վրա կատարված հարձակումից հետո առնվազն 800 պաղեստինցի է զոհվել: Պաղեստինյան իշխանություններն պնդում են, որ դրա հետևում կանգնած է իսրայելական օդային հարվածը, մինչդեռ Իսրայելի զինված ուժերն ասում են, որ դա «Իսլամական ջիհադ»-ի հրթիռի անհաջող արձակման արդյունք է: Ի պատասխան այս ողբերգության՝ Թուրքիան եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ պաղեստինցիների։ Բացի այդ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում բողոքի ցույցեր են կազմակերպվել Իսրայելի դեմ։
Նշվում է նաև, որ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հորդորել է Թուրքիայում գտնվող իսրայելցիներին հնարավորինս շուտ լքել երկիրը։
«Reuters»-ն եզրակացնում է, որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վրա, և որ Անկարան այժմ կարող է ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Իսրայելի դեմ: Էրդողանը կարող է անգամ որոշել հրաժարվել Իսրայելի հետ սերտ հարաբերություններից, որոնք սկսել են ձեւավորվել 2022 թվականին:
The post Թուրքիայում ավելանում են հակաիսրայելական տրամադրությունները appeared first on ԳԱԼԱ.