Արցախից բռնի տեղահանված շատ ընտանիքներ, չհարմարվելով Ամասիայի գյուղերի պայմաններին, հեռացել են
Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում Արցախից բռնագաղթած 93 մարդ է հաստատվել՝ 27 ընտանիք: Տեղահանությունից հետո մեծ թվով ընտանիքներ էին Ամասիա եկել, նույնիսկ հեռավոր գյուղեր տեղափոխվել, բայց արդեն հեռացել են` կարճ ժամանակում համոզվելով, որ այստեղ բնակվելու համար չկան համապատասխան ենթակառուցվածքներ: Արփի լճի հարևանությամբ գտնվող բնակավայրերում ընդամենը 1 ընտանիք է մնացել, մյուսները հիմնականում Ամասիա համայնքային կենտրոնում և …
The post Արցախից բռնի տեղահանված շատ ընտանիքներ, չհարմարվելով Ամասիայի գյուղերի պայմաններին, հեռացել են appeared first on ԳԱԼԱ.
Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում Արցախից բռնագաղթած 93 մարդ է հաստատվել՝ 27 ընտանիք: Տեղահանությունից հետո մեծ թվով ընտանիքներ էին Ամասիա եկել, նույնիսկ հեռավոր գյուղեր տեղափոխվել, բայց արդեն հեռացել են` կարճ ժամանակում համոզվելով, որ այստեղ բնակվելու համար չկան համապատասխան ենթակառուցվածքներ: Արփի լճի հարևանությամբ գտնվող բնակավայրերում ընդամենը 1 ընտանիք է մնացել, մյուսները հիմնականում Ամասիա համայնքային կենտրոնում և Գյումրիին համեմատաբար մոտ բնակավայրերում են ապրում:
Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից բռնի տեղահանված Հակոբյաններին Հայաստան մուտք գործելուց հետո բնակության 2 վայր էր առաջարկվել. Ամասիա և Աշոցք: Ընտանիքն ընտրել էր Ամասիան, որտեղ տուն են վարձակալել ու ապրում են 9 անձով: Մեծ ընտանիքում 4 երեխա է մեծանում. ավագը 15 տարեկան է, կրտսերը՝ 6 տարեկան: 15-ամյա Լուսինե Հակոբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց, որ հայրն անաշխատունակ է, մայրը՝ մասնագիտությամբ խոհարար, հիմա աշխատանքէ փնտրում:
«Մայրս Ամասիայի զբաղվածության կենտրոնում է գրանցվել, սպասում է, որ աշխատանք առաջարկեն: Ու կարծես թե գտել է աշխատանք: Մենք էլ՝ երեխաներս, դպրոց ենք գնում, ամեն ինչ նորմալ է, հարմարվել ենք: Ճարտարում մենք գյուղատնտեսությամբ չենք զբաղվել, հիմա էլ տնտեսություն չենք ստեղծելու»,-ասում է Լուսինեն:
Միասնական սոցիալական ծառայության Ամասիայի տարածքային բաժնի պետ Մերի Մելիքյանի տեղեկացմամբ՝ բռնագաղթածների մի մասը գյուղերից են եկել, բնակարաններ վարձակալել Ամասիա բնակավայրում, որտեղ հողատարածքներ չկան: Մարդիկ ուզում են հող մշակել, բայց դրա հնարավորությունը չունեն:
Բացի դրանից, ըստ ոլորտի պատասխանատուի, բարձրագույն կրթությամբ անձանց Ամասիայի զբաղվածության կենտրոնը չի կարող աշխատանք առաջարկել, քանի որ նրանց համար թափուր աշխատատեղեր չկան: Արցախից բռնագաղթած անձանց համար զբաղվածության պետական ծրագրեր առայժմ չկան:
Կարինե Կազարովա
The post Արցախից բռնի տեղահանված շատ ընտանիքներ, չհարմարվելով Ամասիայի գյուղերի պայմաններին, հեռացել են appeared first on ԳԱԼԱ.