Արևմուտքը ցանկանում է բարեկամություն անել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի. Լավրով
Արևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին և ցանկանում են բարեկամ լինել հանրապետության հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ բարեկամանալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ, …
The post Արևմուտքը ցանկանում է բարեկամություն անել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի. Լավրով appeared first on ԳԱԼԱ.
Արևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին և ցանկանում են բարեկամ լինել հանրապետության հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ բարեկամանալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ընթացքը։
«Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, ինքը որոշի՝ ինչպես հարաբերություններ կառուցել արտաքին գործընկերների հետ: Մենք բացարձակապես որևէ նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջանակի վերաբերյալ, ինչպես ուզում եք՝ անվանեք, մենք երբեք ինչ–որ մեկի հետ ընկերություն չենք անում՝ ինչ-որ մեկի դեմ»,- ասել է Լավրովը։
The post Արևմուտքը ցանկանում է բարեկամություն անել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի. Լավրով appeared first on ԳԱԼԱ.