Զովունի-Եղվարդ ճանապարհին Opel-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին, վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: …
The post Զովունի-Եղվարդ ճանապարհին Opel-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին, վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ հետիոտնը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Վարորդը ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել է Նաիրիի քննչական բաժին: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Զովունի-Եղվարդ ճանապարհին Opel-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է appeared first on ԳԱԼԱ.