Եղվարդցի տղամարդը խոստովանել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով
Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նոյեմբերի 7-ին ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, իսկ նրա «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Արաբկիրի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը հաստատվեց անձնական խուզարկությամբ։ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին կպչուն ժապավենի 2 փաթեթ, որոնց մեջ 4,2 գրամ դեղնականաչավուն զանգված կար, և …
The post Եղվարդցի տղամարդը խոստովանել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով appeared first on ԳԱԼԱ.
Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նոյեմբերի 7-ին ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, իսկ նրա «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Արաբկիրի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը հաստատվեց անձնական խուզարկությամբ։ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին կպչուն ժապավենի 2 փաթեթ, որոնց մեջ 4,2 գրամ դեղնականաչավուն զանգված կար, և քարի նման զանգվածներ, որոնց մեջ նույնպես դեղնականաչավուն զանգված էր, ընդհանուր՝ 24,97 գրամ։
Եղվարդցի տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Տելեգրամից։
Ըստ նախնական տվյալների՝ նպատակը իրացումն էր։ Նշանակվել է փորձաքննություն։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։
Ապօրինի թմրաշրջանառությունը, որպես մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություն, չարիք է։ Ցավոք, ապօրինի թմրաշրջանառության ծավալները մեծանում են՝ պայմանավորված նաև տեխնոլոգիաների զարգացմամբ՝ հատկապես տելեգրամյան ալիքներով։
Հորդորում ենք զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից և դրանք շրջանառելուց:
Թմրամոլության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է։ Հետևաբար, ամեն օր նոր թափ են ստանում հանցատեսակի դեմ պայքարը և առավել պարբերական՝ ապօրինի թմրաշրջանառությանը հակազդելու միջոցառումները։
The post Եղվարդցի տղամարդը խոստովանել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով appeared first on ԳԱԼԱ.