Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2024

Կստանձնեմ պատասխանատվություն, եթե ապացուցվի, որ Անի Իսպիրյանը մեղավոր է․ Վահան Քերոբյան

0

Կստանձնեմ պատասխանատվություն, եթե ապացուցվի, որ Անի Իսպիրյանը մեղավոր է։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ես ձեզ պետք է ասեմ, որ Անի Իսպիրյանի դրվագով, ընդհանրապես բյուջեի միջոցներ չեն ծախսվել, այսինքն թե ինչ վնասներ է հասցվել պետությանը, ինչպիսի սխալ ծախսեր են կատարվել, ովա դրա համար կաշառք վերցրել, ոչ մի նմանատիպ հարց չկա ու չի էլ կարող լինել։

Պետք է լինի այնպես, որ ավելացնենք ոչ թե ձերբակալությունները, այլ՝ մեղադրական ակտերը։

Ու՞ր են մեղադրական ակտերը։ Եթե կան մեղադրական ակտեր, ապա եկեք շնորհակալություն հայտնենք մեր Քննչական մարմիններին։

Այս պահին եղած մեղադրանքը և իմ գիտելիքները թույլ են տալիս, որ ես ասեմ, որ մեր գործողություններում ոչ մի անօրինականություն չկա։ Մենք բացառապես օրենքի տառին համաձայն ենք շարժվել։ Իմ համար, մարդը մեղավոր է, երբ որ իր նկատմամբ մեղադրական ակտ կա»,- ասել է նա։

Քերոբյանը հիշեցրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը 2019 թվականին ունեցել է 12,5 միլիարդ դրամի բյուջե, այսօր այդ բյուջեն կազմում է 91 միլիարդ դրամ։ Բազմաթիվ նախարարություններում էլ բյուջեն ընկել է։

«Մենք ամեն տարի անում ենք ներքին աուդիտ, դրանից հետո հայտնաբերում ենք ռիսկեր, փակում ենք այդ ռիսկերը  և ամեն ծրագիր դինամիկ վերահսկողության տակ է, և կարիք չկա այս առիթով որևէ լրացուցիչ ներքին քննություն իրականցնել։

Այս ամենը ազդում է նախարարության աշխատանքի վրա։ Բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ աշխատակիցների մոտ վերադառնա այն վստահությունը, որ իրենց ազնիվ աշխատանքը երբևիցե չի պատժվի։

Նիկոլ Փաշինյանը մեզ մի քանի անգամ ասել է, որ կոռուպցիոն երևույթները, որոնք կան գերատեսչություններում, ի վերջո  գերատեսչության ղեկավարի պատասխանատվությունն է, և ես դրա վերաբերյալ բնականաբար իմ կարծիքը և որոշումը կասեմ վարչապետին, կստանձնեմ դրա պատասխանատվությունը»,- ասել է Քերոբյանը։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *