Հնդկաստան, Ֆրանսիա և այլ գերտերություններ․ ձեռք ենք բերել նոր գործընկերներ. Սուրեն Պապիկյան
Հնդկաստան, Ֆրանսիա և այլ գերտերություններ․ ձեռք ենք բերել նոր գործընկերներ։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մեր առաջ խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա։
Այս պրոցեսը կարող եմ համարել անդառնալի` դրական առումով, որովհետև հարուցված պրոցեսները էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը։
Ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։
Խոսքն առաջին հերթին Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ»,-ասաց նախարարը։
Պապիկյանը նաև անդրադարձավ զորակոչի թեմային։
«Ծառայելու պատրաստակամության պակաս ունենք, դա ցույց է տալիս այն հանգամանքը, որ շատերը փորձում են զարտուղի ճանապարհով խուսափել զինվորական ծառայությունից ։
Կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին զբաղվել դրանով»,-ասել է Պապիկյանը։