Որ պահին ռուս սահմանապահները դուրս գան, Թուրքիան ու Իրանը կարող են տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանին․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Որ պահին ռուս սահմանապահները դուրս գան, Թուրքիան ու Իրանը կարող են տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանին:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը․
«Հայաստանը Թուրքիայի և Իրանի հետ սահմանագծված և սահմանազատված սահման չունի, Խորհրդային Միության սահմաններն են։
Որ պահին ՌԴ սահմանապահ զորքերին հանում ես, Թուրքիան ասում է՝ մի րոպե, Հայաստանի հետ պիտի սահամանազատում-սահմանագծում անեմ։ Իրանն էլ ասում է, եթե Հայաստանը ոչխարի նման դրել են զոհասեղանին, բա ինչու մեծ կտոր չհասնի իրեն»,-նշել է փորձագետը։
Նրա կարծիքով նոր Սահմանադրության մեջ չեզոքության մասին կետ կլինի, ՀՀ-ն կպարտավորվի չհարձակվել հարևանների վրա, հարևաններն էլ՝ մեր։
Նահապետյանը կանխատեսում է, որ մեկ այլ կետ ևս կլինի նոր Սահմանադրության մեջ, որով Հայաստանը չպիտի անդամակցի որևէ ռազմաքաղաքական դաշինքի։ Սրանով Արևմուտքը կիրականացնի Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը հեռացնելու պլանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․