Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2024

Լեռնապար գյուղի ճանապարհին դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ կանչի վայր

0

Փետրվարի 7-ին, ժամը 19։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապար գյուղի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ կանչի վայր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնաց):

Պարզվել է, որ Լեռնապար գյուղի բնակիչ Գ. Ա.-ին (ծնված 1966 թ.) անհրաժեշտ է տեղափոխել Ծաղկահովիտի ԲԿ։

Փրկարարները քաղաքացուն Լեռնապար գյուղից ամենագնացով մոտ 4 կմ տեղափոխել են Մ3 ավտոճանապարհ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *