Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2024

Ռեալը կկարողանա 8 միլիոն եվրոյով գնել Ժիրոնայի առաջատարներից մեկին

0

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» հնարավորություն կունենա գնել «Ժիրոնայի» ձախ պաշտպան Միգել Գուտիերեսին ընդամենը 8 միլիոն եվրոյով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն, նման գնման տարբերակ ակումբները քննարկել են, երբ ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ժիրոնա»: Նշվում է, որ 8 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն մադրդիցիները կունենան մինչև հունիսի վերջ։ Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի սան է։

Գուտիերեսը «Ժիրոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 20 միլիոն եվրո։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *