Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2024

ՀՀ ԱԳՆ-ն ամբողջությամբ ջնջել է պաշտոնական կայքի՝ «ԼՂ հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը

0

ՀՀ ԱԳՆ-ն ջնջել է պաշտոնական կայքի՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը բոլոր 4 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և հայերեն։

ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական էջից հեռացվել է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների  պաշտպանի զեկույցներ բաժնի բովանդակությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, որ Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Ամիրբեկովը որպես խնդրահարույց օրինակ նշել է նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված վերջին հայցերը, պնդելով, թե դրանցում էլ են եղել տարածքային նկրտումներ։

Այս մասին տելեգրամյան իր էջում  անդրադարձել է նաև  քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը․

«Եթե սա տեխնիկական խնդիր չլինի, ապա Հայաստանն արդեն տեխնիկապես և պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ»,- գրել է քաղաքագետը։ 

Нет описания.Нет описания.Нет описания.











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *