Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2024

Չավին անընդհատ բողոքում է՝ մրցավարից, փողից, նրանից, որ ֆուտբոլիստները մարզավիճակում չեն և 100%-ով չեն նվիրվում․ Պետի

0

Էմանուել Պետին քննադատել է Չավիին մշտական բողոքների համար։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Չավին հառաչում և դժգոհում է շատ բաներից՝ մրցավարից, փողից, որոշ խաղացողների մարզավիճակից դուրս լինելու և 100%-ը չնվիրվելու մասին: Նա անընդհատ փորձում է տարբեր բացատրություններ գտնել այն դժվարին մրցաշրջանի համար, որով նրանք անցնում են։

Նա ասում է, որ իրեն չեն գնահատում. դա այն գինն է, որը դու վճարում ես մեծ ակումբներ գլխավորելու համար: Անչելոտին նույն բանի միջով անցավ ՊՍԺ-ում: Այնքան մեծ մարզիչներ կան՝ հիանալի ռեկորդներով, այնքան տիտղոսներով, բայց հանկարծ քամու ուղղությունը փոխվում է։ Ամեն ինչ այլևս առաջվա պես չէ։ Սա այն գինն է, որը դու պետք է վճարես, երբ ցանկանում ես մարզել թոփ-ակումբ: Դա պարզ է։

Այնքան բարձրակարգ խաղացողներ ունեք, որոնք վնասվածքներ են ստացել շաբաթներ և շաբաթներ, շաբաթներ և շաբաթներ, որ դա շատ մտահոգիչ է: Երբ ես տեսնում եմ Դեմբելեին այստեղ՝ ՊՍԺ-ում, նա ընդհանրապես վնասվածք չունի։ Փաստորեն, նա եկել է ՊՍԺ և ոչ մի վնասվածք չի ստանում։ Նա միշտ վնասվածք էր ստանում։ Ես պատկերացում չունեմ, թե ինչ է կատարվում բժշկական անձնակազմի, մարզումների հետ, պարզապես գաղափար չունեմ»,- «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Էմանուել Պետիի խոսքերն է փոխանցում AS-ը։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *