Պուտինը մեկնաբանել է իր հասցեին Բայդենի վիրավորանքները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների առաջնորդ Ջո Բայդենի վիրավորական հայտարարությունն իր հասցեին անվանել է բամբասանք։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դուք ինձ հարցրիք, թե ով է մեզ համար նախընտրելի որպես Միացյալ Նահանգների նախագահ։ Ես ասացի, որ մենք աշխատելու ենք ցանկացած առաջնորդի հետ, բայց կարծում եմ, որ Բայդենն ավելի նախընտրելի է Ռուսաստանի համար։ Եվ դատելով նրա ասածից՝ ես միանգամայն իրավացի եմ, քանի որ սա համարժեք արձագանք է իմ կողմից ասվածին»,- ասել է Պուտինը՝ Բայդենի խոսքերն անվանելով ձանձրալի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ կոպիտ արտահայտություններ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։
«Մենք ունենք խելագար շան լակոտներ, ինչպիսիք են Պուտինը և մյուսները, և մենք միշտ ստիպված են լինում անհանգստանալ միջուկային հակամարտության առնչությամբ, բայց մարդկության գոյության սպառնալիքը կլիմայի փոփոխությունն է», - ասել է Բայդենը:
Ավելի վաղ Բայդենը Պուտինին բնութագրելիս նրան անվանել էր «դիկտատոր», «դահիճ» և «ռազմական հանցագործ», «մարդասպան»: