Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2024

Դժվար է սպորտը թողնելը․ հեռանալ մի աշխարհից, որտեղ քո խոսքը ասելու համար խաղասեղանին է դրվել ամեն ինչ. ամենակարևորը՝ արժանապատիվ և բարձունքում սպորտից հեռանալն է․ Նազիկ Ավդալյան

0

Անկախ Հայաստանի ծանրամարտի` աշխարհի առաջին չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Ծանրամարտի 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2023, 2024 թվականների բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին․

«Հռիփս ջան հասկանում եմ, թե ինչքան դժվար է սպորտը թողնելը՝ հեռանալ մի աշխարհից, որտեղ քո խոսքը ասելու համար խաղասեղանին է դրվել ամեն ինչ, առանց բացառության՝ ընտանիք, շրջապատ, ժամանց, առողջություն, երեխա, ժամանակ…իսկ արդյունքում կարող ես ստանալ ամեն ինչ կամ ոչինչ։

Չնայած այս ամենին՝ գալիս է այն ցավալի պահը, երբ ստիպված ես լինում որոշում կայացնել սպորտից դուրս գալու, բայց ամենակարևորը ճիշտ ժամանակին, արժանապատիվ և բարձունքում սպորտից հեռանալն է, ինչը ցավոք ոչ բոլոր մարզիկներին է հաջողվում, իսկ քեզ հաջողվեց, ինչի համար ես իրոք հպարտանում եմ քեզանով։

Սիրում եմ քեզ շատ և ցանկանում եմ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ այն ճանապարհին, որը դու այսուհետ կնտրես քեզ համար»։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *