ՌԴ-ն կարող է չհարձակվել ՀՀ վրա, բայց եթե խնդիր առաջանա Հայաստանի հետ, կարող է չխառնվել․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
ՌԴ-ն կարող է չհարձակվել ՀՀ վրա, բայց եթե որևէ խնդիր առաջանա Հայաստանի հետ, կարող է չխառնվել։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը․
«Մի բան է, որ Ռուսաստանը քո դաշնակիցն է, թեկուզ կիսաչեզոք, մեկ այլ բան է, որ քո թշնամին է։ Զելենսկուն բերելով ՀՀ, փաստորեն դա Զելենսկու առաջին այցը կլինի ԱՊՀ որևէ երկիր։ Զելենսկու գալը Հայաստանի կողմից պատերազմի հայտարարում է Ռուսաստանին։ Այդպես մտածում են ռուսաստանցի առաջատար փորձագետները, այդպես են մտածում Կրեմլում։
Փաշինյանին հաջողվում էր թոզ փչել Ռուսաստանի և մյուս կողմի աչքերին, հիմա նրան դեմ են տվել 2 կողմն էլ՝ կա՛մ այստեղ ես, կա՛մ այնտեղ։ Ինքն ընտրել է արևմտյան վեկտորը։
Պրոցեսի թելերը տանում են դեպի Լոնդոն և Ռիչարդ Մուր։ Հայաստանին սպառնում է Ուկրաինայի կամ ժամանակի Վրաստանի իրավիճակը։ Ֆրանսիան է ՀՀ-ին ՌԴ դեմ տրամադրելու օպերատորը, ինչպես Լեհաստանը Ուկրաինայում»,- նշել է Քոչարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․