Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2024

ԱՄՆ-ի օգնության բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ուկրաինայի ԶՈւ-ն լքեց Ավդեևկան․ Ստոլտենբերգ

0

Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ուկրաինայի զինված ուժերը հանձնեցին Ավդեևկան:

Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ անվճռականությունն արդեն ազդում է մարտադաշտում տիրող իրավիճակի վրա: Դա նվազեցնում է զինամթերքի քանակը, որ զինվորականները ստանում են առաջնագծում: Մենք դրա հետևանքները տեսանք Ավդեևկայում, որը ուկրաինացիները լքել են մի քանի օր առաջ»,- ասել է նա CNN-ի եթերում։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փետրվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ավդեևկան ռուսական բանակի լիակատար վերահսկողությանը հանձնելու մասին։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *