Ժողովրդին խաբում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Ժողովրդին խաբում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, նախընտրական ծրագիրը չեն կատարում:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը․
«Եթե վարչապետը հրաժարական չի տալիս, իսկ իրավապահները հանցավոր համաձայնության մեջ լինելով նրա հետ, նրան չեն ձերբակալում, մնում է 1 մեխանիզմ՝ անվստահություն հայտնել վարչապետին։ Այդ հնարավորությունը կա 2022 թվականի օգոստոսից, բայց ԱԺ 107 պատամավորից ոչ մեկը նման գործընթաց չի նախաձեռնել։
Ժողովուրդն ընդդիմությանը ձայն չի տվել, որ գնան ԵԱՀԿ, ԵԽԽՎ գործուղումների, այլ լիազորել է, որ Փաշինյանին հեռացնեն։ Թափառող շների հարցը քննարկում է, ԵԽԽՎ գնում է, բայց Փաշինյանին անվստահություն չի հայտնում։
Իր հերթին իշխանությունն էլ իշխանության է եկել Արցախը՝ «անջատում հանուն փրկության» բանաձևով պահելու, Հադրութ և Շուշի դեօկուպացնելու խոստումներով և խախտել է իր իսկ նախընտրական ծրագիրը»,- նշել է Ղազարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․