Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2024

Ամերիկյան զորքերը Ուկրաինայում չեն կռվի․ Ջոն Քիրբի

0

Ամերիկյան զորքերը Ուկրաինայում չեն կռվի։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշնակիցներին «վախկոտություն չցուցաբերելու» կոչը մեկնաբանելու խնդրանքին։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես չեմ վերլուծի նախագահ Մակրոնի խոսքերը: Նա, անշուշտ, իրավունք և հնարավորություն ունի արտահայտելու իր կարծիքը:

Ես կարող եմ խոսել միայն Բայդենի՝ գլխավոր հրամանատարի անունից»,- ասել է Քիրբին։

«Նա  Ուկրաինայում հակամարտության  հենց սկզբից հասկացրեց, որ ամերիկյան զորքերը չեն կռվի ուկրաինական տարածքում»,- ընդգծել է նա։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *