Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2024

Թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան. գումարը թողել են, նոթբուքը` տարել․ փաստաբան

0

Թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան. գումարը թողել են, նոթբուքը` տարել։

Այս մասին հայտնոմ է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Քիչ առաջ թալանել են փաստաբան՝ Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլիներ վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք» պայուսակը:

Սա բացահայտ ուղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում պայուսակ գողանում:

Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոութբուքում եղել են՝ իր վարույթի հնչեղ գործերի նյութերը: Լիահույս ենք, որ իրավապահները շատ արագ կբացահայտեն այս դեպքը»,- գրել է նա։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *