Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2024

Բելինգհեմն ինձ փոքր ինչ Զիդանին է հիշեցնում․ Ռոնալդո

0

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին համեմատել է նախկին սերուցքային կիսապաշտպան Զինեդին Զիդանի հետ։

«Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում Բելինգհեմը: «Ռեալում» նա գոլեր է խփում գրեթե յուրաքանչյուր խաղում, և միշտ հաճելի է դիտել նրա խաղը: Այս տղան կենտրոնացած է միայն առաջ շարժվելու վրա:

Մի քանի հանդիպում եմ դիտել Մադրիդի «Ռեալի» տնային մարզադաշտում՝ «Սանտյագո Բեռնաբեուում»՝ հետևելով Ջուդին: Նա իսկապես զարմացրեց ինձ իր վարպետությամբ: Այն արագությունը, որով նա վազում է տուգանային հրապարակ, ցույց է տալիս, որ նա ցանկանում է անընդհատ գոլ խփել: Նրա որակներն ինձ մի փոքր հիշեցնում են Զինեդին Զիդանին»,- Ռոնալդոի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *