Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան (տեսանյութ)
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները, ժողովրդի այն մասը, որն ընտրել է։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը․
««Արցախը նախկիններն ու Ռուսաստանն են տվել» ասողները շատ չեն, բայց ակտիվ են, 5 հազար դրամ վերցնողներն են, որոնք դա վերցրել են, որ հետո ուրիշին ասեն՝ վերցրել ես։ Իշխանությունն ու Հայաստանը տարբեր բաներ չեն, 2 անգամ ընտրել են, իրենց իղձը անկախությունը չի, իրենց ուզածին հասել են, երկիրը քանդում են, այսպիսի Հայաստանն իրենց դուրը գալիս է։
Հիմա էլ հարցնում են, թե սրան ով է բերել՝ Ռուսաստանն է բերել, Թուրքիան, արագիլը, ոչ՝ հենց դուք եք բերել։ Հենց այսօրվա հայը, նաև սփյուռքահայն այնպես արեցին, որ Արցախը հանձնվեց, հիմա էլ Հայաստանն է մտնում թուրքի տակ»,- ասել է Սահակյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․