Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու իրավապահների միջև, ձերբակալվել է եվրաինտեգրման հարցերով նախկին պետնախարարը

0

Թբիլիսիում երեկ երեկոյան «օտարերկրյա գործակալների մասին» («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի դեմ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի մոտ, իսկ կեսգիշերին մոտ իրավիճակը լարվել է։

Ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը՝ ցանկանալով մոտենալ բեմին, որը տեղադրվել է այսօր՝ ապրիլի 29-ին, «Վրացական երազանք» կուսակցության նախատեսած հանրահավաքի համար, սակայն ոստիկանները կանխել են բեմին մոտենալու փորձերը, ինչից հետո իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։

Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, իսկ դրանից քիչ առաջ խորհրդարանի շենքի մոտ են հայտնվել վահաններով, սաղավարտներով ու հակագազերով հուտուկ ջոկատայինները։ Բացի այդ, նկատվել է նաև հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։

Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է հատուկ միջոցների կիրառման մասին տեղեկությունը և ցուցարարներին կոչ արել չխախտել հասարակական կարգն ու ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։

Երբ վերջին հատուկ ջոկատայինները լքել են խորհրդարանին հարակից տարածքը, ցուցարարները ևս որոշել են ցրվել։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախկին պետնախարար, Ռոնդելի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ալեքսի Պետրիաշվիլին։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ նա բերման է ենթարկվել վարչական օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով (մանր խուլիգանություն և ոստիկանությանը չենթարկվել):

 











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *