Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2024

ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն

0

ՊՍԺ-ն ժամանակից շուտ դարձել է ֆրանսիական Լիգա 1-ի հաղթող. փարիզյան թիմն առաջնության ավարտից երեք տուր առաջ ապահովել է տիտղոսը։

Ապրիլի 28-ին կայացել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 31-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Լիոնն» ու «Մոնակոն»։ Խաղը կայացել է Լիոնում և ավարտվել է տանտերերի՝ 3։2 հաշվով հաղթանակով։

Այսպիսով, «Մոնակոյի» ֆուտբոլիստները երեկվա հանդիպումից հետո մնացել են 58 միավորով։ Ֆրանսիայի առաջնությունում մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Մոնակոն» ՊՍԺ-ից հետ է մնում 12 միավորով։ Սա փարիզյան ակումբին երաշխավորում է Լիգա 1-ի չեմպիոնի տիտղոսը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն երրորդ մրցաշրջանն է, ինչ նվաճում է Լիգա 1-ի ոսկե մեդալները։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *