Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ, առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Իրանի ռազմական ղեկավարությունը որոշում կընդունի հետագա գործողությունների ծավալների մասին: Այդ որոշումով մեծապես պայմանավորված կլինի նոր աշխարհաքաղաքական իրադրությունը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև, հարակից Հարավային Կովկասում»: