Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի հինգ անդամներից երեքը վաղը պայքարելու են մեդալի համար: 48 կգ քաշային կարգում Արտակ Աղաբեկյանը ոսկե մեդալը վիճարկելու է ադրբեջանցի Վուգար Հասանզադեի հետ գոտեմարտում: Մեր մյուս երկու ըմբիշները՝ 55 կգ քաշային Արմեն Պապիկյանը եւ 110 կգ քաշային Լաերտ Մովսեսյանը գոտեմարտելու