Սիրված գրողը՝ հոբելյանի, երկրի վիճակի ու դեպի արմատները գնալու, մաքրվելու մասին Սիրված գրող ու հայրենատեր քաղաքացի Լեւոն Ջավախյանը հունիսի 19-ին դարձավ 75 տարեկան: Նա ամենաընթերցվող հեղինակներից է, ինքն էլ իր գրականության նման պարզ ու խորը, դրա համար էլ Ջավախյանին պետք է բնորոշել որպես ուստա գրող, որովհետեւ նա բառի ու հույզի վարպետ է, նրա ամեն տողից