Խոշոր վթար Ճապոնիայում՝ 67 մեքենայի մասնակցությամբ. կան զոհեր ու վիրավորներ
Ճապոնիայում 67 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ 26-ը՝ վիրավորվել, հայտնում է Associated Press-ը:
Երկրի ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ Կան-էցու արագընթաց մայրուղու վրա, Մինակամի քաղաքում երկու բեռնատարների բախման հետևանքով մայրուղու որոշ հատվածներ փակվել են, և հետևից եկող մեքենաները չեն կարողացել արգելակել ձյունածածկ ճանապարհի վրա։
Շղթայական վթարի վերջնամասում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է 20 մեքենայի վրա, որոնցից մի քանիսը...
