Հեղինեն չի ցանկանում ապրել կռապաշտների մեջ, գնում է Երուսաղեմ Կլավդիոս կայսեր ժամանակ, երբ Ագաբոս մարգարեի կանխատեսած սովն էր սկսվել (Գործք 11.28): Հեղինեն իր բոլոր գանձերը վաճառում է Եգիպտոսում, ցորեն գնում և բաժանում բոլոր կարոտյալներին: Այս մասին վկայում է նաև հրեական հայտնի պատմիչ Հովսեփոսը: Երուսաղեմում երկար ժամանակ նշանավոր է եղել Հեղինեի շիրիմը: